Սրտանոթաբանություն
Ձախ նախասրտի միքսոմայի հեռացման դեպք
Բանալի բառեր. սրտի ուռուցքներ, միքսոմա, ձախ նախասրտային միքսոմա
2005 օգոստոսի 24-ին Էրեբունի Բժշկական Կենտրոն դիմեց 44 տարեկան տղամարդ, որը գանգատվում էր հևոցից, սրտխփոցից, թուլությունից:
Կատարվեցին հետևյալ հետազոտությունները.
ԷՍԳ` նախասրտերի շողացում, 94 զ/ր միջին փորոքային ռիթմով, ԷխոՍԳ` ձախնախասրտում 7,2x3,9սմ չափի գնդաձև նորագոյացություն, որը ոտիկի միջոցովամրանում էր միջնախասրտային միջնապատին: Նկատվում էր նաևսիստոլա-դիաստոլիկ շարժում դեպի ձախ փորոք` միթրալ փականի միջով (նկ. 1,2):

Նկ. 2 Էխոսրտագրություն (քառախոռոչ պատկեր). միքսոման միտրալ փականի մեջ
Վերել աորտան` 3,3սմ, ձախ նախասիրտը ա/հ` 6,2սմ, ձախ փորոքի դիաստոլիկծավալը` 166 մլ, ձախ փորոքի սիստոլիկ ծավալը` 93մլ, արտամղման ֆրակցիան` 44%: Դոպլեր հետազոտության ժամանակ հայտնաբերվեց միթրալ փականի 1+ ևեռփեղկ փականի 1+ անբավարարություն:
Ռենտգենագրաֆիա` կանգ արյան շրջանառության փոքր շրջանում, 0,1-0,2լ չափովհեղուկի առկայություն աջ պլևրալ սինուսում: Թոքարմատների պատկերի մգացում խրոնիկական բրոնխիտի տիպով: Սիրտը չափերով մեծացած է:
Լաբորատոր հետազոտություններ` առանց առանձնահատկության:
Նախնական ախտորոշում` ձախ նախասրտի նորագոյացություն (միքսոմա?), միթրալփականի անբավարարություն 1+, եռփեղկ փականի անբավարարություն 1+:

Նկ. 1 Էխոսրտագրություն (քառախոռոչ պատկեր). միքսոման ձախ նախասրտում
Հիվանդը հոսպիտալացվել է, 3 օր ստացել է միզամուղ և հակաառիթմիկ բուժում, որի ֆոնի վրա կլինիկական ախտանիշները նվազել են: Կատարվել է կորոնարոգրաֆիա (26.08.05), որի արդյունքում կորոնար հիվանդություն չի հայտնաբերվել:
27.08.05 կատարվեց վիրահատություն:
Կրծքավանդակը բացվեց միջին ստերնոտոմիաի միջոցով: Աորտան, վերին և ստորին սիներակները կանյուլյացվեցին և հիվանդը միացվեց արյան արհեստական շրջանառության ապարատին: Ձախ նախասրտի խոռոչը բացվեց և կատարվեց նորագոյացության ռևիզիա: Այն իրենից ներկայացնում էր ձվաձև գոյացություն, որը ոտիկի միջոցով կպած էր միջնախասրտային միջնապատին օվալ պատուհանի վերին լիմբիշրջանում: Բացվեց աջ նախասիրտի խոռոչը և կատարվեց միջնախասրտային միջնապատի օվալ պատուհանի վերին լիմբի մասնահատում, այնպես որպեսզի նորագոյացության ամրացման հատվածը մնա առաջացող միջնապատային լաթի (1,5x1,5սմ) կենտրոնում: Ձախ նախասրտի կողմից հեռացվեց նորագոյացությունը (7x6սմ) և ուղարկվեց հյուսվածքաբանական հետազոտության (նկ. 3):

Նկ. 3 Միքսոմա, իրական տեսքը
Սառը ֆիզիոլոգիական լուծույթի միջոցով կատարվեց ձախ նախասրտի և ձախ փորոքի լվացում` հյուսվածքային էմբոլիայի պրոֆիլակտիկայի նպատակով: 4-0 պրոլենով պարուրաձև կարվեց միջնախասրտային միջնապատի առաջացածդեֆեկտը, այնուհետև կարվեցին ձախ և աջ նախասրտային կտրվածքները: Ներարկիչի միջոցով կատարվեց սրտի գագաթի պուկնկցիա` օդային էմբոլիայի պրոֆիլակտիկայի նպատակով: Սրտի խոռոչները լցվեցին արյունով:
Սրտի աշխատանքը վերականգնվեց դեֆիբրիլյացիայի միջոցով (30Ջ), իսկ սինուսային ռիթմը վերականգնվեց էլեկտրական կարդիովերսիայի միջոցով (30Ջ): Հիվանդը անջատվեց արյան արհեստական շրջանառությունից և կրծքավանդակը փակվեց պատշաճ հեմոստազից հետո, թողնելով միջնորմի և աջ պլևրայի դրենաժներ: Առանց ինոտրոպ դեղորայքի հիվանդը տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք, որտեղ և էքստուբացվեց 6 ժամ անց: Հետվիրահատական շրջանը անցավ առանց բարդությունների և 5 օր անց հիվանդը դուրս գրվեց:
Հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատեց ֆիբրոմիքսոմայի առկայությունը:
21.04.2005 Կարդացեք նաև
Հարգելի բժիշկներ,
Սիրով հայտնում ենք Ձեզ, որ http://www.abmed.am/asahi-intecc.php?CategoryId=166703 պաշտոնական կայքում...
09.11.2016 Քրոնիկական երակային հիվանդությունները ունեն բժշկական, սոցիալական և տնտեսական նշանակություն, ինչը կապված է հաշմանդամության բարձր մակարդակի, բուժման հսկայական ծախսերի, էսթետիկ արատների...
08.11.2013 Բանալի բառեր. զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ, երիկամների ախտահարում
Զարգացած երկրներում սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը կազմում է ընդհանուր մահերի ավելի քան 50%-ն...
Բանալի բառեր. աջ փորոք, անատոմիա, ֆիզիոլոգիա, անբավարարություն, միջփորոքային միջնապատ
Վերջին տասնամյակներին մեծացել է հետաքրքրությունը աջ փորոքի (ԱՓ) նկատմամբ, հատկապես կապված ԱՓ-ի անբավարարության հետ: ԱՓ-ի ֆունկցիոնալ գնահատումը կարևոր է թոքային հիպերտենզիայի...
11.01.2013 Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...
Բանալի բառեր. իշեմիա, հիբերնացիա, սթանինգ, պրեկոնդիցիա, մետաբոլիզմ, էներգոապահովում, կենսունակություն
Սրտամկանի իշեմիան հանդիսանում է սրտային անբավարարության զարգացման հիմնական պատճառը, սակայն մինչև այսօր դեռևս գոյություն չունի իշեմիայի համընդհանուր բնորոշում...
02.12.2011 Բանալի բառեր. սրտամկան, կենսունակ, ռեվասկուլյարիզացիա, ախտորոշում, հիբերնացիա
Կենսունակ սրտամկանի ախտորոշման անհրաժեշտությունը հատկապես կարևորվում է իշեմիկ կարդիոմիոպաթիայով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով...
Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին
Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...
22.04.2011 Բանալի բառեր. էնդոթելաին դիսֆունկցիա, բորբոքում, աթերոսկլերոզ, պարբերական հիվանդություն
Սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) տարածվածությունը և դրանից մահացությունը այլ հիվանդությունների համեմատ ամենաբարձրն է ողջ երկրագնդում: Այն հանդիսանում է մահացության թիվ մեկ պատճառը...
Բանալի բառեր. պորֆիրիններ, մետաղապորֆիրիններ, հիպերտենզիա, հակաօքսիդանտ
Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը պորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզի, քիմիական և կենսաբանական հատկությունների ուսումնասիրության նկատմամբ...
31.07.2009 Բանալի բառեր. C-ռեակտիվ սպիտակուց (CRP), սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), սրտամկանի ինֆարկտ
C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) հյուսվածքների վնասման, բորբոքման, նեկրոզի, վնասվածքների և ուռուցքների, ինչպես նաև մակաբուծային ինֆեկցիաների ժամանակ հանդիպող ամենազգայուն և ամենաարագ...
Բանալի բառեր. կարպալ թունելի համախտանիշ, կոմպրեսիոն նեյրոպաթիա, միջնակ նյարդ, զարկերակային հիպերտենզիա, ինտերստիցիալ ճնշում, էլեկտրոնեյրո միոգրաֆիա
Ներածություն: Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան է, որը հատկապես...
Բանալի բառեր. քննական սթրես, էլեկտրասրտագիր, կարգավորման համակարգերի լարվածության ցուցիչը, կենսաակտիվ հավելում
Վերջին տարիներին դպրոցական կրթության բնագավառում կատարվող բարեփոխումների հիմքում հաճախ խախտվում են ուսումնական ռեժիմի հիգիենիկ նորմերը, ինչն անրադառնում է...
15.02.2009 Սիրտ-անոթային հիվանդությունները (ՍԱՀ) մահացության հիմնական պատճառն են հանդիսանում ամբողջ աշխարհում և կազմում են ընդհանուր մահացության մոտ 30% [15]։ ՍԱՀ-ի բեռի աճը գրանցվում է առավելապես ցածր և միջին եկամտի մակարդակ ունեցող երկրներում...
03.01.2009 Զարկերակային գերճնշումը (ԶԳ) համարվում է սիրտ-անոթային հիվանդություններից ամենատարածվածն իր առաջացրած բարդություններով և բարձր մահացությամբ [8]։ Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններից (ՍԱՀ) մահացությունը կազմում է...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYv83qHL' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ